Թաիլանդում մակական 10 ժամով անջատվել է սուրճի գերդոզավորման պատճառով


18:00 , 10 նոյեմբեր, 2017

«Բանգկոկում մակակայի ձագը 10 ժամով անջատվել է մեկ ամբողջ բաժակ սուրճ խմելուց հետո: Կապիկն այն գողացել է զբոսաշրջիկներից մեկի մոտոցիկլի վրայից»,- հայտնում է The Mirror-ը:

Կապիկի ուշագնացության վկաները նրան անմիջապես անասնաբույժի մոտ են տարել: Մասնագետներն աղով լուծույթով կենդանուն ուշքի են բերել:

Համոզվելով, որ կապիկի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրան վերադարձրել են տերերին: