Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է


14:56 , 18 ապրիլ, 2013
Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է

Ինչպես Պռոշյանից հայտնում է Operativ.am-ի թղթակիցը, Պռոշյան գյուղի բնակիչներն իրականացնում են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արայիկ և Արտակ Պետրոսյանների: Հենց այդ բողոքի ակցիան լուսանկարելու նպատակով Պռոշյանում է եղել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ֆոտոլրագրողը բարձրացել է բակային տաղավարի վրա, որպեսզի լուսանկարի ցույցի ընթացքը, բայց վերջինս հոսանքահարվել է: Շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել Գագիկ Շամշյանին: