Հուրախություն բոլորիս՝ նորից ահազանգվեց քաղաքի բանուկ հատվածներում բենզալցակայանների պահեստարանների տեղակայման հարցի մասին: Անգամ Պետրոս Ղազարյանն իր հաղորդման ընթացքում այս առնչությամբ հարց ուղղեց ԲՀԿ-ի ներկայացուցչին: Ես էլ ցանկանում եմ իմ հարցը հղել գործող իշխանություններին: Պարոնայք, արդյոք որևէ քայլեր ձեռնարկվո՞ւմ են այս հարցին լուծում տալու ուղղությամբ: Հույս ունենանք, որ մի օր դրանք առավել անվտանգ տարածքներ կտեղափոխվեն, և մենք ստիպված չենք լինի ողբերգության զոհ կամ ականատես դառնալ:
Պարոն քաղաքապետ, ավագանու հարգելի թեկնածուներ, գոնե դուք ընտրությունների նախաշեմին աջակցեք խնդրի լուծմանը` հանուն մեր քաղաքում անվտանգ ապրելու մեր բոլորիս իրավունքի: