Ո՞վ ասաց, որ գիտությամբ զբաղվելու են միայն տարկետման իրավունք ունեցողները. բա աղջիկնե՞րը, բա զինծառայություն անցած մարդի՞կ. Ա. Սիմոնյան


18:20 , 9 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Այսօր ռեկտորատի մեծամասնությունը երկու դեմ ու մեկ ձեռնպահ ձայնով  հավանություն տվեց «Զինապարտության» մասին օրենքի նախագծին, բայց, միևնույն ժամանակ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման համար առաջարկներ ունենք ներկայացնելու, թերևս ՊՆ կուղարկենք կամ մեր նախարարություն, որ ուղարկեն Պաշտպանության նախարարություն: Այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:


«Առաջարկը հետևյալն է՝ տաղանդավոր և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որ նրանք զբաղվեն գիտությամբ: Կամ, եթե նա տաղանդավոր ջութակահար է, զբաղվի երաժշտությամբ, ինչպես դա ընդունված է, օրինակ՝ Իսրայելում: Մենք հատկապես շեշտել ենք արտակարգ առաջադիմություն ունեցող և տաղանդավոր ուսանողների, միջազգային օլիմպիական մեդալակիրների հարցը»,-տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորը: 

Իսկ ինչ վերաբերում է դասադուլին, Արամ Սիմոնյանն ասաց, որ դասադուլը դատապարտող որևէ հայտարարություն իրենք չեն կարող անել, իրենց ուսանողների մասին է խոսքը, երիտասարդների մասին:

«Մեր խնդիրն է՝ հորդորել ուսանողներին վերադառնալ լսարան, նրանք մեր ուսանողների մեծամասնությունը չեն, բայց միևնույն է՝ մեր ուսանողներն են, և մենք կարծում ենք, որ այս ճանապարհով խնդիրներ բարձրաձայնելն արդյունավետ չէ: Նրանք կարող են իրենց բողոքը բարձրացնել տարբեր քննարկումների միջոցով, որն իրենց առաջարկվել է, հիմա էլ երևի կառաջարկվի: Նաև կարծում ենք, որ դասերը խանգարելը կամ դասերի ընթացքը, կրթության ընթացքը խաթարելը չի բխում ոչ մեկի շահերից»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։