Մինչև մայիս հայկական պանիր չի լինելու


12:51 , 18 ապրիլ, 2013

Արդեն քանի օր է՝ չեմ կարողանում պանիր գնել մեր տան համար, որովհետև մոտակա բոլոր խանութներում տեղական պանիրը բացակայում է, իսկ արտասահմանյան չեմ ուզում: Խանութպանները բողոքում էին, որ պանիրը վերջացել է, բայց իմ հավատը չէր գալիս, այնինչ պարզվում է՝ այդպես էլ կա: «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում կարդացի, որ պանրագործների միության նախագահը հայտարարել է, որ մինչև մայիս հայկական պանրից կարող ենք ձեռք քաշել, որովհետև այս տարի քիչ էր արտադրվել: Պատճառը նրանում է, որ խոտի թանկության պատճառով գյուղացիները գերադասել են մորթել անասունին ձմռանը, ու կաթի ծավալը պակասել է, և առաջացել է դեֆիցիտ բոլոր պանիր արտադրող ընկերություններում:
Եվ այս կարդալով միտս՝ եկավ բեմուրազ Լիցկա կոչեցյալը, ով պարսիկ-թուրքերին վարձակալությամբ արոտավայրեր է ուզում տրամադրել: Բա ինչպե՞ս չասես՝ այ սրիկա, քո գյուղացին դրած իր կովին ա մորթում, որովհետև ձմեռվա խոտի գինը դարձել է նավթի գնի չափ, իսկ դու օտարին ես շռայլում․․․
Իրոք որ կոնցլագեր ենք դառնում աստիճանաբար․․․ կամ էլ շրջափակված Լենինգրադ՝ այն տարբերությամբ, որ ֆաշիստները ոչ թե պաշարել են, այլ անմիջականորեն իշխում են․․․