Մի տեսակ արդար ու ազնիվ չէ, որ դուք օգտվում եք, իսկ ուրիշներին զրկում տարկետման իրավունքից


14:45 , 9 նոյեմբեր, 2017
Տարկետման վերացման օգտին արտահայտվող քաղաքական, պետական և հասարակական գործիչների գերակշռող մեծամասնությունը տարկետման իրավունքի իրացման արդյունք են, օգտվել են այդ իրավունքից, ստացել շարունակական կրթություն հայկական և արտասահմանյան բուհում, դարձել կիրթ, գրագետ, պատրաստված ու խելացի մարդ: 
Մի տեսակ արդար ու ազնիվ չէ, որ դուք օգտվում եք, իսկ ուրիշներին զրկում տարկետման իրավունքից օգտվելու հնարավորությունից:
Վերացնելով տարկետման իրավունքը կամ դրան կողմ արտահայտվելով դուք մերժում եք ինքներդ ձեզ, ձեր գիտելիքը, ձեռքբերումները, հաջողությունները: 
Սկզբունքային մարդը հավատարիմ է մնում իր սկզբունքներին իր ամբողջ կյանքում, եթե դեմ էիք, չօգտվեիք այդ իրավունքից, մերժեիք և զորակոչվեիք բանակ, իսկ եթե որոշել եք օգտվել այդ տարկետումից, ուրեմն՝ բարի եղեք, թույլ տվեք՝ ուրիշներն էլ օգտվեն:
Կարող է ձեզ պես խելացի, գրագետ, պատրաստված ու պետությանը պիտանի և կարևոր քաղաքացիներ են դառնում ու միգուցե ավելի մեծ օգուտ են տալիս պետությանն ու ավելի արժանի քաղաքացի են դառնում ապագայում:
Ով գիտի, դուք որտեղ կլինեիք, եթե չօգտվեիք այդ իրավունքից...