Անկեղծորեն` ես չեմ հասկանում, թե ինչու եք այսքան տվայտվում «Ընտանեկան բռնության» օրենքի նախագծի քննարկումներով


10:34 , 9 նոյեմբեր, 2017

Անկեղծորեն` ես չեմ հասկանում, թե ինչու եք այսքան տվայտվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներով և մտահոգվում, կրքեր բորբոքում, տառապում:
Լիքը զանազան, զարմանազան, բազմազան, բազմաբնույթ, բազմաբովանդակ, գեղեցիկ մտքերով, բարի ցանկություններով, մտահոգ, կարևոր, օրախնդիր, խիստ անհրաժեշտ օրենքներ են ընդունվել, որևէ մեկը լիարժեք աշխատո՞ւմ է… Եթե աշխատում է, ապա այնքանով, որքանով՝ կիսատ-պռատ, անլիարժեք, ձևական, ցուցադրական…
Մենք՝ հայերս, չե՞նք կիրառելու… Իսկ մենք սիրո՞ւմ ենք օրենքը կիրառել, օրենքը չշրջանցել, օրենքին ու կարգուկանոնին ենթարկվել… Իհարկե, ո՛չ…
Դե ուրեմն՝ թուլացեք ու էլ մի տվայտվեք։ Եթե ընդունված օրենքներով լիներ, հիմա կոռուպցիայի և կաշառակերության համար ազգիս մի որոշակի մասը կլիներ համապատասխան վայրերում…