Ի՞նչ հաշվարկի հիման վրա են «Ժառանգությունում» պնդում, որ Րաֆֆին 82% ձայն է հավաքել


11:58 , 18 ապրիլ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Ի՞նչ հաշվարկի հիման վրա են «Ժառանգությունում» պնդում՝ Րաֆֆին 82% ձայն է հավաքել:
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը 82% ձայն է հավաքել: Ինչին ի պատասխան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական Միությունում, և այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը:
Դժվար է ասել, թե ինչ պատասխան էր ակնկալում Զարուհի Փոստանջյանը եվրոպացի չինովնիկից, համենայն դեպս, ցավալի է, որ «հաղթանակը Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից բերելու» տեսլականը «Ժառանգության» համար մնում է ակտուալ:
Եվ վերջապես, ի՞նչ հաշվարկի հիման վրա են «Ժառանգությունում» պնդում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 82% ձայն է հավաքել: