11:46 , 18 ապրիլ, 2013
«Ո՞վ է գլխավոր ընդդիմադիրը՝ Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Հովհաննիսյանը»: Ես զարմանում եմ այս հարցի գոյությունից: Նախ առաջինը՝ այս երկու անձնավորությունները մեկը մյուսին չեն զիջի իրենց տեղը, քանի որ երկուսն էլ աթոռածարավով են ապրում, երկուսին էլ չի անհանգստացնում ոչինչ, կարևորը աթոռը ու պաշտոնն են, երկուսն էլ անհաջող քաղաքական գործիչներ են, երկուսն էլ մարդկանց կանչեցին, հետո հուսախաբ արեցին ու «թաքնվեցին», երկուսն էլ մենակ խոսում են, երկուսն էլ ոչ մի օգուտ չեն տվել այսքան ժամանակ, երկուսի գերխնդիրն է իրենց PR-ը անել:
Չեմ հասկանում՝ «պապուս տո՞ւնն ա», որ ով երբ ուզի, վեր կենա, ասի՝ ըհը, ես հիմա սկսում եմ պայքարել, երբ հավեսը տա, կամ հարմար առիթ լինի գլուխ բարձրացնելու, մնացած դեպքերում նստեն տունները ու ինչ-որ փոքր «խոսողների» միջոցով պահեն իրենց անունը:
Այ ձյաձաներ, սա քաղաքականություն ա է, ոչ թե խաղ ու պար, քաղաքականությունը սարքել եք պռախադնոյ դվոր, ում հարմար ա, էդ ժամանակ ա մտնում, դուս գալիս:
Երկուսդ էլ կամ մինչև վերջ մնացեք ժողովրդի մոտ ու սատար կանգնեք ու ոչ թե աթոռ ուզեք, այլ պայքարեք, պետք եղած տեղը համագործակցեք իշխանության հետ (քանի որ դուք ձեր ասելով մենակ ժողովրդի համար եք) ու օգուտներ տվեք ազգին:
Վերջապես հանգիստ թողեք Ազատության հրապարակը, սպանիք էլի, սարքել եք դուքյան: