11:07 , 18 ապրիլ, 2013![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
2009թ. Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր իրենց քաղաքապետացու Հարություն Քուշկյանի ձեռքը բռնած շրջում Երևանով մեկ ու քարոզչություն անում։ Այդքանով հանդերձ 2009-ին ԲՀԿ-ն հազիվ հաղթահարեց 20 տոկոսի շեմը։ Այն դեպքում, որ Քուշկյանը բավականին հարգված, կենսագրություն ունեցող մարդ էր։
Այսօր ԲՀԿ-ն իր «պլանկան» իջեցրել է. Նաիրա Զոհրաբյանը փորձում է, Օսկանյանին «ռասկրուտկա» անելով, ձայներ հավաքել համամասնական ցուցակի համար։
Փաստ է, որ Ծառուկյանը լվացել է ձեռքերը և չի ուզում մասնակիցը դառնալ 2-րդ կամ 3-րդ տեղի համար մղվող ընտրապայքարին։