Ցավալի է, բայց ուսանողների կողմից հանդիպման մեր հրավերն անտեսվեց. Արծրուն Հովհաննիսյան


22:13 , 7 նոյեմբեր, 2017
Ցավալի է, բայց այսօր "Հանուն գիտության զարգացման" խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ ԲՈւՀ-երի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցիչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին: