Մինչ պաշտոնյային պետբյուջեն թալանելու մեջ մեղադրելը ծանոթացեք նրա կենսագրությանը


11:10 , 7 նոյեմբեր, 2017
Որպես չինովնիկների հայտարարագրերը «անգիր արած» անձնավորություն՝ ուզում եմ խորհուրդ տալ գործող լրագրողներին. երբ դուք քրքրում եք էթիկայի հանձնաժողովի կայքի հայտարարագրերի բաժինը և ձեր կարծիքով հետաքրքիր նյութ եք գտնում և, «տեսե՛ք՝ աղքատ երկրում ոնց է հարստացել» զարմանքի դրսևորմամբ հրապարակում այն, փորձեք ծանոթանալ այդ մարդու կենսագրությանը, եթե այն առկա է իր կազմակերպության կայքում, կամ գոնե ուշադրություն դարձրեք հայտարարագրում առկա տվյալ պաշտոնին նրա նշանակման տարեթվին, այլապես ստացվում է, որ դրսում կամ ներսում բիզնեսի շնորհիվ հարստացած անձը հանիրավի մեղադրվում է պետբյուջեն թալանելու մեջ, իսկ գործից գլուխ հանող մարդը հերթական անգամ համոզվում է նման լրագրողի ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ: Սա գրում եմ որպես նախկին լրագրող, քանի որ «за товарищество обидно» (կներեք ռուսական այդ թևավոր խոսքը իր լեզվով մեջբերելու համար)։