01:07 , 18 ապրիլ, 2013
Արդեն բավական ժամանակ է, ինչ «Հայպոստի» աշխատակիցներն «ուրախ» են ապրում: Ժամանակն առավել ուրախ է անցնում, այսպես կոչված, «հին» աշխատողների համար: Դեռևս Եվրախորհուրդ մուտք չգործած, բայց անզսպորեն դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը ցանկանում է բավարարել եվրաստանդարտի բոլոր պահանջները... Այս «ցավը» մուտք գործեց նաև «Հայփոստ»: Եվ սկսվեցին այդ համակարգի «փոստերը», այն «փոստերը», որոնք, ցավոք, խաղում են մարդկային (շեշտում եմ մարդկային) ճակատագրերի հետ: Նախ` Եվրոպայից եկավ «հոլանդացին», որը այնքան շատ «տքնեց» եվրոպականացնել հայերին, որ նրան ստիպված եղան հետ ճամփել: Նրա օրոք հասցրին որոշ «ընտրյալ» աշխատակիցներ «կպցնել» ամսական մի քանի հարյուր հազար դրամի աշխատավարձ` «սովորական» աշխատողի 30000-50000-ի դիմաց: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Այժմ նոր խլրտուք է ընկել «Հայփոստ», ուր ներխուժեցին «Զվարթնոց» օդանավակայանից գաղթած կադրերը: Վերջիններս շաաա՜տ են ցանկանում վերակառուցել «Հայփոստը»: Նախ հասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում փոստը: Դե իհարկե բոլորս էլ գիտենք, որ փոստը մի կազմակերպություն է, որը կատարում է տարբեր փոստային ծառայություններ աշխարհի տարբեր երկրների հետ (նամակագրություն, հեռագրային ծառայություն, դրամական միջոցների փոխանցում, ծանրոցների, փաթեթների առաքում և այլն): Եվ ի՞նչ.... «Հայփոստն» սկսեց իրականացնել սրա հետ բացարձակ կապ չունեցող փոստակատալոգային ծառայություններ: Դե, երևի, աշխարհում ընդունված կարգ է՝ ոչ գործատուն կարող է իրեն պատկանող տարածքը (ծիծաղելի է... պետական նշանակության ոլորտը ինչ-որ մեկի սեփականություն...) տնօրինել, ինչպես ուզում է: Ինչևէ... լավից-վատից գործերն ընկան հունի մեջ... Հաճախորդը պատվիրում է մի ապրանք, ստանում բոլորովին այլ բան... Աշխատողները պարտավորված պլանը պետք է կատարեն, իրենք են սկսում ուրիշի հիասթափության առարկան հանդիսացող պատվերները վերցնել, անկախ իրենց գոհ կամ խաբված լինելուց... Վերակառուցվող (Գորբաչովը կնախանձեր) «Հայփոստը», իհարկե, չէր կարող անմասն մնալ ապահովագրական երկրի լիիրավ անդամ դառնալուց: Ամեն քայլափոխի սունկի պես աճող ինշուրանսների հետ որոշեց ինքն էլ իր գործունեությունը ծավալել (յա բա ոոնց... ): Սկսվեցին անիմաստ ու ոչինչ չտվող թրեյնինգները... 1 կամ 2 դասընթացով որոշվեց, որ բոլորը արդեն պատրաստ են աշխատել... Սա այն դեպքում, երբ ինշուրանսներում սովորում են 6-ից ոչ պակաս ամիս... Էլ չեմ խոսում պրակտիկայի մասին.... Ու այդ աշխատանքի համար նրանք վճարվում են, ի տարբերություն խիստ ծանրաբեռնված փոստային աշխատողի... Փոստն ուզում է վերակառուցվել.... Ինչպե՞ս... Շատ պատահական մի օր որոշվում է անցկացվել գիտելիքների ստուգում` ատեստացիա: 1-2 դասընթացից հետո ուղարկվում են նյութեր՝ քննության համար... Փոստային կապի օպերատորը քննություն է հանձնում Փոստակատալոգին և ԱՊՊԱ-ին վերաբերող թեմաներով... Բնական է, որ փոստային գործին վերաբերող հարցեր նույնպես տեղ էին գտել հարցաշարում, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ փոստը որևէ կապ չունի, ասենք, հեռագրային գործի հետ... Հիմանական շեշտը դրված էր ապրանքների առուծախի ու ապահովագրության վրա... Չէ՞ որ այդ ծառայությունները Հայաստանում միմիայն «Հայպոստն» է իրականացնում... 30000-50000 ամսական դրամի դիմաց ամեն գործարք կատարող, բազմակողմանի օպերատորներն արդեն գիտեին իրենց գլխի գալիքը.. Հատկապես «հին» աշխատողները, որոնք չնչին գումարի դիմաց յուրահատուկ նվիրվածությամբ իրենց ողջ կյանքն են նվիրել «Հայփոստին», այժմ անպետք իրի պես շպրտվում են մի կողմ... Այո, թող ինձ ներեն արտահայտությանս համար, բայց ես ուրիշը չգտա... Այս աշխատակիցները թոշակի տարիքի չեն ու ոչ էլ երիտասարդ, որ համապատասխանեն «նոր տերերի» ստանդարտներին: Նրանք էլ գործը չգիտեն և լավ գլուխ պահել գիտեն... «Հներից» մի քանիսին, որ դեռ «նաֆսյանկի» պահում են, նորերին գործը կսովորեցնեն, հետո իրենք էլ շաաատ կհնանան, չեն համապատասխանի ստանդարտներին ու, իրենց դիմումի համաձայն, շաատ կխնդրեն, որ իրենց էլ ազատեն աշխատանքից... Սա անիմաստ բողոքի գիր չէ... Սա ուշադրության արժանացնելու խնդրանք է, հորդոր, պահանջ... Ձգտելով եվրոպական բարձունքների... հետ նայեք... Ձեր կողքին տրորվում, ոտնատակ են արվում մարդկային տարրական իրավունքները... 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ (40 տարին մի ամբոջ կյանք է) 3 ամսվա աշխատավարձի փոխհատուցմամբ (այն է՝ ընդամենը 150000դրամ) կորցնում են իրենց այնքան անհրաժեշտ աշխատանքը՝ նվաստանալով և ահաբեկվելով... Սա՞ է ձեր երազանքի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ.......