23:19 , 17 ապրիլ, 2013Վերջերս Vitamin ակումբի եթերում Արամ MP3-ն հանդես եկավ “Shine” երգի պրեմիերայով:
ArmStar.am-ի հետ զրույցում Արամը նշեց. «Պրեմիերան եղել է Vitamin-ով, շուտով կնկարահանենք տեսահոլովակ, երևի մինչև գարնան վերջ կհանձնենք հանդիսատեսի դատին: Երաժշտության հեղինակը DJ Սերժոն է, բառերի հեղինակը Գարիկն է: Երգը կար վաղուց, ուղղակի մենք օգտագործում էինք Vitamin-ի երաժշտական համարներում»:

Այս երգի կրկներգը մի քանի անգամ հնչել էր «Vitamin» ակումբի եթերում և արդեն բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի մոտ: «Մենք որոշեցինք չչարաշահել հանդիսատեսի համբերությունը և այն հեռարձակեցինք եթերում: Շուտով նաև կլինի տեսահոլովակի նկարահանումը, ինչը կսկսենք մոտ օրերս, ու երևի մինչև ապրիլի վերջ նկարահանված կլինի, իսկ մայիսին արդեն այն կներկայացնենք հեռուստադիտողի դատին»:
Տեսահոլովակն՝ այստեղ