Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև կտեղա


18:30 , 6 նոյեմբեր, 2017

Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: