Մանկական հագուստի իտալական ընկերություն, որի հագուստները կարվում են Արցախում


11:05 , 6 նոյեմբեր, 2017

Այսպիսի հետաքրքիր մանկական հագուստի իտալական ընկերություն կա, որի հագուստները կարվում են Արցախում։ Այս ամենի մեջ հետաքրքիրը նաև այն է, որ հագուստները նախատեսված են ոչ թե Հայաստանի/Արցախի շուկայում վաճառվելու համար, այլ ամբողջ խմբաքանակն արտահանվում է երկրի սահմաններից դուրս ու դրան գումարած՝ Հայաստանում/Արցախում չեն վաճառվում։

Հիմա պատկերացրեք շարքային ադրբեջանցի ծնողի կամ նենց երիտասարդ աղջկա դեմքը, երբ կհագնի իտալական այս հագուստը, որը կարվել է Արցախում։

Մի քիչ էլ բարդացնեմ իրավիճակը, պատկերացրեք, որ այս ընկերությունը մասնաճյուղ ունենա հենց Ադրբեջանում։