Էր-Ռիադի հրթիռակոծման համար մեղադրում են Իրանին


09:54 , 6 նոյեմբեր, 2017
Սաուդական լրատվամիջոցները հութիների կողմից մայրաքաղաք Էր-Ռիադի հրթիռակոծման համար մեղադրում են Իրանին:
Երեկ տարածված հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան հայտնեց, որ Եմենի տարածքից Էր-Ռիադի հրթիռակոծումը տեղի է ունեցել իրանական արտադրության հրթիռներով: Սաուդյան Արաբիան այն դիտում է որպես Իրանի կողմից հրահրված ռազմական ագրեսիա և հետագայում կրկնվելու դեպքում իրավունք է վերապահում թույլատրված բոլոր միջոցներով ապահովել թագավորության անվտանգությունը: