«Հայկական ժամանակ»․ Հայ զինվորականները գիտեն ինչպես ծախսել վարկը. Իգոր Կորոտչենկո


07:50 , 6 նոյեմբեր, 2017
«Հայաստանի պաշտպանության նախարար Վի­գեն Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանից վարկային նոր պայմանագրով հայկական ԶՈւ-ն ձեռք կբերի ռազմավարական զսպման նշանա­կությամբ զինատեսակներ: Խոսքն այն համակար­գերի գնման մասին է, որոնք կարող են Հայաստա­նի ԶՈւ-ին տալ զսպող էֆեկտ, կարծում է «Национальная оборона» թերթի գլխավոր խմբա­գիր Իգոր Կորոտչենկոն, գրում է rusarminfo.ru-ն:

«Դրանք համազարկային կրակի ռեակտիվ կայան­ներն են, ծանր ականանետները, օպերատիվ- տակտիկական հրթիռային համակարգերը, կա­պի, ռադիոլոկացիոն պայքարի և հետախուզու­թյան համար անհրաժեշտ տեխնիկան: Այսինքն՝ այն ամենը, ինչը կարող է լրջորեն ամրացնել հայ­կական բանակի հարվածային պոտենցիալը, և դա հակառակորդին զսպելու հարցում դեր կխա­ղա»,- ասել է Կորոտչենկոն:

Ռազմական փորձագետը նշել է, որ այս հար­ցում ռուսական վարկը կբավարարի Հայաստանի ԶՈւ-ի պահանջները: «100 միլիոն դոլարը բավա­կան կլինի այդ նպատակին հասնելու համար, եթե Հայաստանի ղեկավարությունը զինուժի էֆեկտիվ ռազմական և ռազմավարական վերակառուցում իրականացնի: Կարելի է առանց արդյունքի ծախ­սել միլիարդավոր դոլարներ և էֆեկտիվ 100 միլիոն: Կարծում եմ, հայ զինվորականները գիտեն ինչպես ծախսել այս վարկը»,- ասել է Կորոտչենկոն: Նա հավելել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հավասարակշռություն է հաստատված, սակայն Հայաստանի՝ զինտեխնիկայի նոր ձեռքբերումները կամրացնեն այդ հավասարակշռությունը»,-գրում է թերթը։