22:30 , 5 նոյեմբեր, 2017Զկրտոցի նման տհաճ երևույթից ազատվելու քանի՞ տարբերակ եք փորձեք Ձեր կյանքի ընթացքում։
BlogNews –ը Ձեզ կպատմի մեկ պարզ հնարքի մասին, որի արդյունավետությունը 100% է։
Ինչպե՞ս է առաջանում զկրտոցը

Պատճառները շատ են. զկրտոց կարող է առաջանալ գերսառեցման, ստամոքսի ձգման և նույնիսկ վագուսային նյարդ գրգռման հետևանքով (արագ կուլ եք տվել ուտելիքը, վախեցել և արագ շունչ եք քաշել, անհարմար դիրքով եք ուտում)։
Նորմալ շնչառության ժամանակ մակակոկորդը բաց է շնչառական ուղիների համար, և թթվածին առանց որևէ խնդիր հայտնվում է թոքերում։ Սակայն զկրտոցի ժամանակ մեր դիաֆրագման սկսում է ձգվելով կրճատվել, իսկ շնչուղիները փակվում են մակակոկորդով։ Այդ իսկ պատճառով էլ շունչ քաշելն ուղեկցվում է աննշան շնչահեղձությամբ, իսկ զկրտոցի ձայնն էլ առաջանում է ձայնային ուղղու կտրուկ փակման հետևանքով։
Ինչպե՞ս ազատվել զկրտոցից

Ինչպես և ցանկացած հանճարեղ բան, այս խնդրի լուծումը նույնպես պարզ է. պետք է ջուր խմել այնպիսի դիրքով, որ ստամոքսը գլխից բարձր լինի։ Ջուրը պետք է կերակրափողով վեր բարձրանա և միայն դրանից հետո հայտնվի ստամոքսում։
Դրա համար բերանում ջուր հավաքեք կամ ջուրը լցրեք բաժակի մեջ (ըստ հարմարության), կռացեք դեպի առաջ և համապատասխանաբար կուլ տվեք ջուրը կամ խմեք բաժակից։ Զկրտոցը կանհետանա հաշված վայրկյանների ընթացքում։