Սեքսը հայերի համար. ինչո՞ւ են հայ կանայք ամաչում սեփական կրքից, սիրում են, բայց չեն կարողանում ցույց տալ իրնց սերը


19:16 , 17 ապրիլ, 2013

Մի քանի օր առաջ մեր խմբագրություն զանգահարեց մի կին և ասաց, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում: Ինչո՞ւ են հայ կանայք ամաչում սեփական կրքից: Սիրում են իրենց ամուսիններին , բայց չեն կարողանում ցույց տալ սերը: Գուցե այդ պատճառով են նաև շատ հաճախ հայ տղամարդիկ «ձախ» շեղվում: Մենք հրավիրեցինք տաղավար այդ կնոջը, բայց նա ասաց, որ ամաչում է, կասեն «աննամուս»: Ահա այսպիսի կանայք շատ են մեր հասարակության մեջ: Նամուսի զոհ դառնալ, այդպես էլ ի ցույց չդնելով սերը` սեփական ամուսնու նկատմամբ: Ի՞նչ անի հայ կինը, ինչո՞վ է տարբերվում հայ կինը մնացած այլ կանանցից, և չի՞ խանգարում արդյոք այդ նամուսը հայ կնոջը դիմել ամեն ինչի, որպեսզի ամուսնուն պահի իր կողքին: