Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել. վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է


15:30 , 5 նոյեմբեր, 2017
Նոյեմբերի 5-ին, ժամը 13:22-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել ավտոմեքենաներ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվականբ ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Չորս հոգի հոսպիտալացվել է Գր. Լուսավորիչ ԲԿ, որոնցից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: