Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Անթալիայում չնախատեսված հանդիպում են ունեցել


13:00 , 5 նոյեմբեր, 2017
Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Անթալիայում չնախատեսված հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկվել է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի և Գերմանիայի վատթարացող հարաբերությունները:
Մինչ նախարարների հանդիպումը թուրքական կողմը նոյեմբերի 3-ին ազատ էր արձակել ձերբակալված գերմանացիներին և Գերմանիայի քաղաքացիներին, սակայն թույլ չեն տվել երկրից հեռանալ: