Մեր լիբերալների գլխավոր սխալը հավասարության պահանջն է


21:11 , 4 նոյեմբեր, 2017
Մեր լիբերալների գլխավոր սխալը հավասարության պահանջն է։ Իսկ դա սոցիալիզմի պահանջն ու նպատակն է, իսկ լիբերալիզմի խնդիրը կապիտալիստական տնտեսության խաղի կանոնները կատարելագործելն ու զարգացնելն է, այլ կերպ ասած` օրենքներն են։ Իսկ օրենքը հավասարություն չի ենթադրում(բացի կիրառելիության մասից)։ Օրենքը խաղի կանոններ է ենթադրում, գործարք` պետության և հանրության միջև, գործարք` անհատի ու պետության, անհատի և մյուսների միջև։
Այս սխալը, թերևս, հետխորհրդային տարածքի բոլոր լիբերալների բնորոշ։