Լիբանանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին


21:04 , 4 նոյեմբեր, 2017

Մի շարք արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին, ով ներկայում գտնվում է Սաուդյան Արաբիայում, երկրի նախագահ Միշել Աունի հետ հեռախոսազրույցում հայտարարել է իր հրաժարականի մասին: 
Հաորդվում է, որ Լիբանանի վարչապետն իր որոշումը պայմանավորել է անվտանգային խնդիրներով, իր վրա անընդհատ գործադրվող ճնշմամբ, իր հասցեին բազմիցս հնչած սպառնալիքներիով, ինչպես նաև՝ երկրի ներքին գործերին արտաքին միջամտության պարբերական փորձերով: Ալ-Հարիրին նաև նշվել է, որ ներկայում Լիբանանում ստեղծված իրավիճակը հիշեցնում է 2005 թ.-ի սկիզբը, երբ մահափորձի հետևանքով սպանվեց նրա հայրը՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ ալ-Հարիրին: Հաղորդվում է նաև, որ մի քանի օր առաջ Բեյրութում Լիբանանի հատուկ ծառայությունները կանխել են վարչապետի դեմ նախապատրաստված մահափորձը:

Եթե վերոնշյալ տեղեկատվությունը հաստատվի և հնարավոր չլինի կանխել Սաադ ալ-Հարիրիի մահափորձը, ապա, մեծ հավանականությամբ, Լիբանանը կրկին կընկղմվի ներքաղաքական տևական ճգնաժամի մեջ, որի հաղթահարման համար որոշակի հույսեր էին առաջացել 2016 թ. վերջին, երբ լիբանանյան քաղաքական ուժերի միջև կայացած համաձայնության արդյունքում տևական ընդմիջումից հետո Միշել Աունն ընտրվել էր նախագահի պաշտոնում, իսկ ալ-Հարիրին նշանակվել վարչապետ: