ՀՀ ԱԳ նախարարը հրավիրվում է Իսրայել ոչ այնքան այդ երկրի ԱԳՆ ղեկավարի, այլ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից


18:09 , 4 նոյեմբեր, 2017
Նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է իրականացնելու Իսրայել։ 
Հարկ է նշել, որ նախատեսվող այցելությունը վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման միտումների տրամաբանական շարունակությունն է։ 
Սակայն այս այցն ուշագրավ է նրանով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը հրավիրվում է Իսրայել ոչ այնքան այդ երկրի ԱԳՆ ղեկավարի, այլ ամենաբարձր մակարդակով` վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից։ 
Սա յուրօրինակ և աննախադեպ ուղերձ է, որով իսրայելական կողմը հայտնում է իր պատրաստակամությունը զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը ամենաբարձր, խորքային հարթությունում։ Ելնելով այդ իրողությունից` կարող ենք արձանագրել, որ այս հրավերով հայ-իսրայելական հարաբերությունները մտնում են որակապես լրիվ այլ փուլ, որտեղ աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցը։