Ջենիֆեր Լոպեսն ու Վերա Բրեժնևան հանդես կգան միևնույն ֆիլմում


22:02 , 17 ապրիլ, 2013

Դեռևս 80-ական թվականներից մեծ էկրաններին ցուցադրվել և մեծ հռչակ է վայելել «Укрощение строптивого» ֆիլմը, որի գլխավոր դերերում եղել են Ադրիանո Չելենտանոն և Օրնելլա Մուտին:

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ֆիլմն առաջիկայում նոր շունչ է ստանալու: Հայտնի ռեժիսոր Մարիուս Վեյսբերգը երազել է նորովի նեկայացնել լեգենդար ֆիլմը և արդեն գործի է անցել: Ֆիլմում նկարահանվելու են Ջենիֆեր Լոպեսն ու Վերա Բրեժնևան: Հավանական է, որ նկարահանումներին մասնակցելու է նաև հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը: Ռեժիսորը ցանկանում է, որ ռոմանտիկ ֆիլմի գլխավոր հերոսներին Ջենիֆեր Լոպեսն ու Բրյուս Ուլիսը մարմնավորեն:

 

 Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսի հոնորարը 3 միլիոն դոլար է, իսկ Բրյուսը 15 միլիոն դոլար է պահանջել նկարահանվելու համար: Հենց այս պատճառով հերոսների ընտրությունը դեռ չի ավարտվել, ինչպես նշում է ռեժիսորը, Բրյուսի հոնորարը շատ մեծ է, իսկ ֆիլմի բյուջեն ընդհամենը 20 միլիոն դոլար է կազմում: Դերն առաջարկվել է նաև Ջորջ Քլունիին, ով համաձայն է նկարահանվել գլխավոր դերում 10 միլիոն դոլարով: