Րաֆֆի Ալթունյանն ամուսնացել է :)


21:04 , 17 ապրիլ, 2013

Շատ հայտնիների համար երգեր գրած, այժմ էլ որպես երգիչ ներկայացող Րաֆֆի Ալթունյանի համար անցած կիրակին` ապրիլի 14-ը, առանձնացել է տոնական ու հարսանեկան տրամադրությամբ: 22-ամյա Րաֆֆին, ով հեռուստամեկնաբան Գևորգ Ալթունյանի հորեղբոր որդին է, ամուսնացել է: Նրա ընտրյալը դաշնակահարուհի Քրիստինա Դավթյանն է: «Քրիստինան ևս երաժշտական ասպարեզից է: Ես սովորում եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, իսկ Քրիստինան` դաշնամուրի»,- նշեց Րաֆֆին ու հավելեց, որ այս տարի երկուսն էլ ավարտում են:

 

 

Խոսելով սիրելիի հետ ծանոթության մասին՝ Րաֆֆին պատմեց, որ գործի բերումով են ծանոթացել. «Պետք է տեսահոլովակ նկարահանեի ու հերոսուհի էինք փնտրում: Կոնսերվատորիայի միջանցքում հանդիպեցի Քրիստինային, առաջարկեցի նկարահանվել ու համաձայնեց»: Սակայն տեսահոլովակի նկարահանումը ձգձգվել է, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Րաֆֆին ու Քրիստինան սկսեն շփվել, իսկ այս տարվա փետրվարի 9-ին` նշանադրվեն:

Զույգի հրասանիքը անցել է հայկական ավանդույթներին համաձայն: Նրանք նախ Աստծո օրնությունն են ստացել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում, ապա հարսանեկան խնջույքը շարունակել ռեստորաններից մեկում, որտեղ էլ շոու բիզնեսում Րաֆֆիի մտերիմ ընկերներից շատերը երգով շնորհավորել են զույգին ու երջանկություն մաղթել: Հարասենական խնջույքին հայտնիներից ներկա են եղել Գևորգ Ալթունյանը, Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, «Քաղաքում» սերիալում Վարուժի դերակատար, երգիչ Գոռ Հարությունյանը, երգիչներ Մավր Մկրտչյանն ու Հովհաննես Բաբախանյանը:

 

 

Րաֆֆիի խոսքերով` մինչ ամուսնությունը 5-6 ամիս տևած հանդիպումների ընթացքում բազմաթիվ ռոմանտիկ պահեր է պարգևել ապագա կնոջը: «Մեր հանդիպումներն ու արարքները ֆիլմային էին: Կարելի է ասել, հնդկական բաներ շատ են եղել,- ասաց երգահանն ու հավելեց. – Քրիստինան Դիլիջանից է. պատահել է, որ գիշերը 12-ին հատնվել եմ իրենց բակում ու անկանկալ մատուցել: Մի օր էլ որոշեցինք ու գիշերով միասին Սևան գնացինք»:

Նորափեսայի խոսքերով` մեղրամսի չեն մեկնել, քանի որ երկուսի մոտ էլ պետական քննությունների շրջան է. «Մեկնելու ենք Եգիպտոս. տոմսն իմ կողմից նվեր է մեզ»:

 

 Հարսանիքից հետո զույգն ապրում է Րաֆֆու ծնողների հետ. վերջինիս հավաստմամաբ` հարսիկի հարաբերություններն ընտանիքի անդամների հետ ավելի քան լավ են:

Ինչպես նշեցինք, Րաֆֆին այժմ բացի երգեր գրելուց հանդես է գալիս նաև որպես երգիչ: Ի դեպ, նա` որպես երգահան համագործակցել է Քրիստինե Պեպելյանի, Արամեի, Արսեն Սաֆարյանի և այլ հատնիների հետ: Իսկ արդեն որպես երգիչ Րաֆֆին մայիսին կներկայացնի «Դու ես» հեղինակային երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսուհին կինն է:)

«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում :)