Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը սառեցրել է մարտական զորամասերում կանանց մոբիլիզացիան


10:49 , 4 նոյեմբեր, 2017
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես սառեցնել ԶՈւ-ի մարտական զորամասերում կանանց մոբիլիզացիան։ Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ 2017թ. երկրի զինված ուժերի մարտական զորամասերում ներգրավված կանանց թվաքանակը հասավ ռեկորդային շեմի` 2700 կին զինծառայող։
Ինչպես հաղորդում են իսրայելական պաշտոնական աղբյուրները, նման որոշման նպատակն է գնահատել ընդհանուր իրավիճակը և մասնավորապես մարտական զորամասերում զինծառայության հոգեբանական ու բժշկական նշանակության հարցերի ազդեցությունը կանանց վրա։