Էս տղերքը ամենաբարձր աշխատավարձով, ամենալավ զինված, ամենաճոխ հագնված ստորաբաժանումն են ալամ Ուկրաինայով


03:59 , 4 նոյեմբեր, 2017

ՆԱԲՈւ (Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո): Կարգախոսը` «ուժ և պատիվ»: Էս տղերքը ամենաբարձր աշխատավարձով, ամենալավ զինված, ամենաճոխ հագնված ստորաբաժանումն են ալամ Ուկրաինայով: Ունեն գրեթե անսահմանափակ քննչական, օպերատիվ-հետախուզական և ուժ կիրառելու լիազորություններ, որոնց շնորհիվ գոյության երկու տարում գործող ու նախկին պաշտոնյաներից հետ են բերել 15 մլրդ դոլար` պետությանը: Հակակոռուպցիոն բյուրոն նրանք երբեմն կատակով կոչում են` Անտիկոր (հակակորոզիոն իմաստով), իբր չեն թողնում, որ պետությունը ժանգոտվի, կորոզացվի: Սաակաշվիլու ստեղծած ու ժամացույցի պես աշխատող էս կառույցը մի քանի օր առաջ ձերբակալել է ՆԳ նախարար Ավակովի որդուն, այսօր էլ խուզարկելու է նախագահին պատկանող գործարանները: Գրողը մեզ կկի, բռնապետական ռեժիմով առանց պայքար, պայքար մինչև վերջ... Սա հպարտություն ա: