«Հայկական ժամանակ». Կոտայքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտվել է. պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել


11:00 , 3 նոյեմբեր, 2017
«Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված:  «Հայկական ժամանակ»,-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։
 
«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում  ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել։ Իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: