Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը՝ որպես հակակշիռ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծին
06:55 , 3 նոյեմբեր, 2017
Ակնհայտ է, որ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին ուղված է առաջին հերթին Հայաստանի դեմ և նպատակն է ավելի խորացնել մեր երկրի մեկուսացումը: Բայց այս պրոյեկտով Թուրքիան ավելի է մոտեցնում իր վաղեմի պանթուրքիստական ծրագրի իրագործումը: Սա իրապես մտահոգվելու առիթ է ոչ միայն մեզ համար, որ հանդիսանում ենք այդ ծրագրի առաջին խոչընդոտը, այլ նաև առաջնահեթ Իրանին և Չինաստանին: Եվ այս երկրները պետք է հասկանան, որ այս ծրագրով Հայաստանի էլ ավելի մեկուսացումն ուղղակի վտանգ է նաև իրենց համար:
Այս պայմաններում Չինաստանը, նաև հարևան Իրանը պետք է կարևորեն և ձեռնամուխ լինեն թեկուզև բարդ ու ծախսատար Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը՝ որպես հակակշիռ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծին: