15:49 , 17 ապրիլ, 2013՜
Բնակարանիս փակ դռան առջև շուտով գույնզգույն բացիկներով մի սար կգոյանա: Սիրո խոստովանություններ են՝ շաղախված շռայլ խոստումներով:
Էսքան խոստումներ հարսանիքից առաջ ըսկի սիրուց վառված փեսեն չի տալիս իր հարսնացուին: Հլա ըսկի ոչ մի բան չեմ ասել, դաժե հույս չեմ տվել, բայց արդեն ոտերիս տակ տենո՞ւմ ես՝ ի՜նչ խալի են փռում: Հա՜, ի՞նչ անենք, որ սրանք ընտրական բուկլետներ են` պակա՞ս խալի ա` «звездный» պլպլան դարոժկի պես, մինչև դուռս էլ տանում ա` էս էլ ի՜մ «մինուտա սլավի»-ն ա:
Պա՜հ-պա՜հ-պա՜հ: Բա հլա կարդա՜…. Տո չէ հա՜…. Լսի՜, էս փեսեքը աչքիս կա՜-ար-գին տղերք են էրևում…. Նաղդի ռազբոռկեքի վախտ ճարտասանությամբ սաղի վրա, հաստատ, վերխ կվերցնեն: Ըհը՜, արդեն մի հատ պլյուս…. Հլա բա մի հատ կարդա՝ ոնց են անհանգստացած մեր ընտանիքի «բարեկեցիկ» կենցաղով, ի՛նչ սիրով են բոցավառված սաղիս հանդեպ:
Այսօր Երևանի բոլոր բնակիչները հայտնվել են տունը մնացած աղջկա կարգավիճակում` տո իսկի մեկը չկար, հիմա էլ առավոտից իրիկուն դուռդ չի փակվում` հավակնող փեսաների քանակից: Եվ այս այն պահն է, երբ, ինչպես ասում են, «բախտդ քո ձեռքում է, միայն թե, չսխալվես»: Իսկ ի՞նչ էին անում նման իրավիճակներում մեր պապերը, նանիկ-տատիկները: Ճի՜շտ է, սրանից-նրանից հարց ու փորձ էին անում փեսայի «օխտը պորտը»` նրա առողջական, ֆինանսական, սոցիալական վիճակը ճշտելու համար: Դրանից հետո միայն իրենց որոշումը կայացնում:
Այսօր դարը փոխվել ա: Այսօրվա փեսաները իրենց մտերիմների միջոցով` նվերների փոխարեն, ուղարկում են իրենց գերդաստանի պատմությունն ու գերդաստանի կարևոր դեմքերի պատկերները` տպված բարձրորակ «թանգանոց» թղթի վրա: Ախպե´ր, թափ թազա տպած, դոլար հիշացնող, էդ թղթի ատրեզները ո՞ւմ սիրտը չեն տաքացնի` ոչինչ որ նկարները ուրիշ են: Ու, միանգամից, մեջս ընենց խո՜րը համակրանք ա առաջանում ձեռքիս պոտենցիալ հավակնորդների հանդեպ` ախպե´ր, դե լա՜վ ա էլի, որ ապագա բարեկամներդ աղքատ մարդիկ չեն: Դե՜, բայց փողը` փող, բայց դե վնեշնի վիդն էլ պիտի ընենց ըլնի, որ հետը ման գալուց շրջապատիցդ չամաչես: Ա՜յ, օրինակ, է՜ս մեկը` աչքիս շա-ատ էլ լավն ա էրևում՝ համ ջահել ա, համ էլ հասկացող-ջոգող տղա ա, էլի: Հենց տեսավ, որ ջուրը տունը վաննի մեջ ենք հավաքում, միանգամից ընենց արեց, որ կռուգլասուտըշնի ջուր ունեցանք մեր թաղում, էլ չեմ ասում, որ մինչև դուռս էլ ասֆալտ արեց, ճամփի եզրերին էլ` եռագույն ծաղիկներ: Բա որ հե´նց տեսավ, որ իրիկունը քաղաքից տուն գալուց, մարշրուտկի մեջ մի լա՜վ ճմռթվելուց հետո իջա մութ կանգառում (տո իսկի կանգառ էլ չկար հա), համ լույս քաշել տվեց փողոցներում, համ թազա ավտոբուսներ բերել տվեց, համ էլ կուկլա կանգառներ սարքել տվեց: Բա-ա՜: Չէ-է՜, հաստա՜տ, էղածների մեջ էս ամենալավն ա էրևում: Թե չէ է՜ն մեկի քուրը…. Էկավ-չէկավ` վռազ անուն դրեց` վյա՜խկ, էս ի՜նչ կեղտոտ պադյեզդ ա, յա՜խկ` լիֆտից միզահոտ ա գալիս: Էդ էլ հերիք չի, առանց ինձ հարցնելու` իրան-իրան որոշեց, որ իմ համար ամենամեծ նվերը մեր լիֆտը փոխելն ա` ոնց-որ թե թազա լիֆտի մեջ Շվոն չի շըռ…., ներողություն, միզելու: Ա՜յ, թե կարանար լիֆտի փոխարեն Շվոյի գլուխը փոխեր:
Լսի՜, է՛ն մեկն էլ մազալու մարդ ա, տո՜: Էկավ ասեց` հա՛, ճի՛շտ ա, ձեր թաղում ա-ամեն ինչ լավ ա` լույս, ջուր, գազ, ասֆալտ, դպրոցականների համար ֆուտբոլի դաշտեր, մշակույթի տներ, էրեխեքի համար ձրի մանկապարտեզներ, խաղահրապարակներ, մեծերի համար հարմարավետ նստարաններով սիրուն հանգստի վայրեր, լի՛քը խանութներ, ապտեկաներ, նույնիսկ պղնձե լարերով աշխատող տրոլեյբուսներ, բայց…. որ ե՛ս գամ` ավելի լավ կըլնի: Ախպե´ր, հիմա մտածում եմ` ո՞ւմ համար` մե՞ր, թե՞ իրա: Չգիտեմ, մարդ ես, էլի…. Կարո՞ղ ա էս էլ որոշել ա տրոլեյբուսի պղնձի լարերը ոսկիով փոխի, հա ի՞նչ կա որ` տրամվի ռելսերը ըտենց չարի՞ն: Էն ա որ տե-ենց էլ չիմացանք, թե ոսկին ո՞ւմ ջեբը մտավ:
Լսի՛, բայց որ դուզն ասեմ, գիտես ի՞նչ փեսա կուզենայի…. Ընենց մեկին, որ համ փող ունենար, համ դուխով ըլներ, համ էլ էնքա՜ն թափ ունենար, որ է՛ն կասկադի արձան-խաղալիքները կարանար հանել տար: Ո՞նց թե ինչիս ա պետք: Բա՞ թողնենք, որ էն իրանից գո-ոհ` կե-րա՛ծ-խը-մա՛ծ մունդառ սև կատուն մեր լը-ղա-րա-ա՜ծ, սո-վա-ա՜ծ շների վրա վերևից նայի՞: Թե չէ քիչ էին հաչում, հիմա էլ թողնենք, որ արձանի պատճառով հաչա՞ն: Հա՛մ էլ նավս ա չէ՞, էդ ո՞ր նորմալ կնիկը նավսը տունը կթողնի, որ հե՛նց առաջին օրվանից գործերը թարսվեն: Էլ չեմ ասում է՛ն կասկածելի` «գալուբոյ» գույնի` հարբած պինգվին հիշեցնող ծիտը: Թե չէ մեր ծը՛տերը մեզ քիչ էին….Չնայած,… թե՛ ծըտերի, թե՛ «գալուբոյների» գործին պոլնի խփեց բերնի վրա «հագած» «չյոռնի» մաման: Հերիք չի ցեխից դուրս էկած բեգեմոտի պես ձգվել ա սաղ կասկադով մեկ, հլա սիգարետն էլ ձեռը բռնած նամեկատ ա անում՝ թե ով ա ըստեղի «նայողը»: Ախպե՛րս, ըսենց որ գնա` է՛ս հլա ոտը ոտին էլ կքցի, տո՛ կոֆե էլ կուզի: Չնայած էսի, աչքիս, կոֆեի բալելշչիկ չի, տենում ես` իրա գաբարատի, ի՜նչ մե՜ծ չայնիկ բերել տվեց: Բերելը` բերին, բայց է՛ն «զինվոր» կոչվածը` որ յանըմ «մամայի» ախռաննիկն ա, արա, է՛դ ո՞ւր էր նայում: Արա, ախպե՛րս, չայնիկը ծակ ա` ոմանց գլխի պես, չաշկա-լոժկան չկա: Ինտերեսնի պալաժենիյա` ափաշ քյարա` սաղի աչքի առաջ խեղճ կնգա սերվիզի կեսը թռցրել են` չեն էլ վախեցել: Է՜, չէին էլ վախենա, խի ըտենց «զինվորից» ո՞վ կվախենա` դու դրա ձեռի փետը տեսե՞լ ես, դրանից ի՞նչ «ախռաննիկ»: Տո՛, դրանից ըսկի է՛ն` կատվի վրա հաչող, լղար շները չեն վախենում: Մի օր էլ սաղին անուն դնող մեր Ծո ախպերներից մեկը, սրան ոտից գլուխ չափելով, ասաց. «Ինչղ օր ռուսի սամավառ էղնի, բայց վայ տեմ քիթը շատ է պզտիկ»: Վայ թըմ, էդ «պզտիկ քիթը» իրան չարդարացրեց` դրա համար էլ «մամայի» համար մե՜նձ չայնիկ բերել տվին, որ «մաման» երբ ուզի՝ պարկի՜, երբ ուզի՝ ընկերուհիների հետ չայ խմի՜…. Ընկերուհիների հե-ե՞տ…. Պահո-ո՜…. Էդքանին ո՞նց են տեղավորելու: Կասկադում արդեն տեղ չկա, ախպե՛րս: Չնայած…. Լսի՛, մի միտք էկավ գլուխս` որ մարդկանց է՛լ վա՜-աբշե չթողեն Կասկադ, լիքը տեղ կազատվի…. Գազանանոցի պես էլ` սի՜-իրուն զաբոռ քաշեն: Ի՞նչ կա որ, պակա՞ս գազանանոց ա…. Էն ա որ, հիմա ըտենց` բուխտի-բարախտի, ի՜նչ ուզես, չես կարա անես` հիմա ուրիշ ժամանակներ են` մարդու իրավունքների պաշտպաններ կան, դիտորդներ կան` հիմա´ էլ արի դրա՛նց հետ գլուխ դիր: Բա ի՞նչ անեն, ո՞նց էլի´ տեղ ազատեն: Հա-ա՜, իմացա՛: Է՛ն մարզանք անող նապաստակներին վաղը-մյուս օրը կարելի ա տանել կառուցվող ցիրկի կասսեքի մոտ` հա´մ ակրաբատներին ռեկլամ կանեն, հա՛մ էլ կենդանիներին: Է՛ն Գաֆեսճյան կենտրոնի ամենավերևի հարթակի ջրացատկող խմբին էլ կարան տանեն «Ջրաշխարհ»` ընդեղ էլի գոնե «в тему» կըլնի, էլի´: Հա-ա՛, տո-ո՛շնի, իսկ դրա ազատված տեղն էլ կարան Արնո Բաբաջանյանի արձանը դնեն` ռոյալով - բանով` թե չէ խեղճ մարդը էն Օպերայի մոտ կառուցած «Բիզնես-ցենտրից» ընենց ա վախեցել, որ թվում ա, թե ձեռներով բլոկ արած «Մամա ջան»-ա գոռում:
Է՜հ, լա՜վ, բոլ ա…. Փեսից շատ բան չեն ուզի, թե չէ վա՜-աբշէ կփախնի: Էսքա´նն էլ, որ անի` լա՜-ավ ա:
P.S. Ախպերս, ներող կըլնես, էլի, մոռացա հարցնեմ` Կասկադի է՛ն բոյով մարդը ո՞վ ա: Աչքիս վախտին էս քաղաքի գլավնին ա էղել: Հա՛ էլի, տենո՞ւմ ես` տակն էլ գրած ա` ինչ-որ «ճարտար» «պետ»: Վայ թեմ ռազբոռկեքին լա՜վ «ճարտար» խոսել ա ու վերջում էլ սա՜ղ իրանով ա արել: Հա՛ էլի, ախպե՛րս, հաստա՛տ: Տենո՞ւմ ես` սա՜ղ քաղաքի քարտեզն էլ սեղանին դեմը փռած` իրա օբյեկտներով-բանով: Արա, դե կարգին վախտեր են էղել, էլի: Ընդհանուր сходка էին անում, սաղի կարծիքը լսում, հետո նոր որոշում էին ընդունում: Քաղաքի սա՜ղ օբյեկտներն էլ հա-վա-սար մուծվում էին, ընդհանուր общаг կար, պա-ատիվ - հարգա´նք կար: Է՜հ…. ախպե՛րս, էս ո՞ւր ենք հասել, էս ո՞ւր ենք գնում….