Կարդալով որոշ ընդիմադիրների մառազմի հասնող մեղադրանքները` բնազդաբար բռնում եմ իշխանամետ կեցվածք


22:19 , 2 նոյեմբեր, 2017
Ասումա վարչապետին դատի ենք տալի, որ տաքսիստներին ասել ա անթրաշ: Այ եղբայր, մի հատ էդ տաքսիստներին հարցրել ես, իրանք դատի ուզում են տան? Կամ էլ, էդ ով չի տեսել էդ անթրաշ տաքսիստներին, որ օդանավակայանում թռնում են տուրիստի դեմքին, ձեռից խաբում պոկում 5000-50000 դրամ ու տուրիստը արդեն հիասթափված մտնում ա Հայաստան: Բա ինչի էդ վարորդին, ով խաբում ա տուրիստին դատի չեք տալի? 
Իսկ ես ասեմ ինչի! Որովհետև վարորդին դատի տալը չի հնչում, սկանդալ չկա, փիառ չկա, իսկ այ վարչապետին.. 
Ասածս ինչա, ես չզբաղվելով քաղաքականությամբ, ինքս չլինելով իշխանամետ, կարդալով որոշ ընդիմադիրների մառազմի հասնող, հայհոյախառն, պոպուլիստական, փիառի նպատակով արված մեղադրանքները, բնազդաբար բռնում եմ իշխանամետ կեցվածք