Առակ՝ արաբական հին գրականությունից


12:56 , 2 նոյեմբեր, 2017
Առակ` արաբական հին գրականությունից:
Մի անգամ ճամփա են գնում Արդարությունն ու Անարդարությունը և, ինչպես պետք էր սպասել, նրանց մեջ կռիվ է ծագում: Անարդարությունը սպանում է Արդարությանը և որպեսզի հանցագործության հետքերը ծածկի, ողջակիզում է նրա դին: Արդարության բարեկամները երկար որոնումներից հետո գտնում են նրա աճյունը և այդ մի բուռ մոխրից սարքում են… թանաք: «Այն օրից ի վեր,- եզրահանգում է արաբ մեծ իմաստասերը,- Արդարությունը մեռած է աշխարհում, նա ապրում է միայն գրքերի մեջ…»))))