Մեր լիբերալների մեծամասնությունն ամերիկյան քաղաքականությունը մշտապես արդարացնում է


04:10 , 2 նոյեմբեր, 2017

Մեր լիբերալների մեծամասնությունն ամերիկյան քաղաքականությունը մշտապես արդարացնում է։ Արդարացնում է ամենուրեք և ամեն ինչում, երբեմն հասնում է նաև աբսուրդի, ասենք՝ Հայաստանը Ռուսաստանի վասալ է հայտարարում, բայց մեծ սիրով պատրաստ է Հայաստանը ԱՄՆ նահանգ հայտարարել կամ պաշտոնապես վասալ, գաղութ, բայց պարտադիր ամերիկյան պեչատը վրեն ։)

Եվ եթե լիբինտեռնի հայաստանյան գրասենյակի կարծիքով ամերիկացիներն ամեն ինչում ճիշտ են, որովհետև հարուստ են և ուժեղ, ապա մեր սիրելի լիբերալները պետք է ընդունեն նաև, որ մեր օլիգարխ-մեծահարուստները նույնպես բոլոր հարցերում ճիշտ են և ամեն բան ճիշտ են անում, որովհետև նրանք էլ հարուստ են և ուժեղ ։)