Նեյմարը Հելոուինը նշել է Ջոկերի կոստյումով


15:57 , 1 նոյեմբեր, 2017

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Հելոուինը նշելու է գնացել DC Comics-ի չարագործ, Բեթմենի երդվյալ թշնամի Ջոկերի կոստյումով:

Հելոուինյան երեկույթին հրավիրվածների թվում են եղել նաև Նեյմարի համադասարանցի Դանի Ալեքսը, Քեյվին Տրապպը և բրազիլացի սուպերմոդել Իզաբել Գուլարը:

Ինչպես փոխանցում է life.ru-ն, ամենայն հավանականությամբ, երեկույթը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի` «Անդրելեխտ» թիմին ջախջախելուց հետո:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 5:0՝ հօգուտ ՊՍԺ-ի։ Նեյմարը երկու գոլի հեղինակ է դարձել: