13:29 , 17 ապրիլ, 2013
Վ. Օսկանյան. «Տարբեր վարչական տարածքներում եղել ենք, եւ ասեմ, որ ժողովրդի ընդհանուր բողոքն ու պահանջը շատ տրամաբանական է: Արտառոց պահանջներ չկան, մարդիկ պահանջում են սահմանադրորեն իրենց տրվածը` ջուրը, լույսը եւ այլն»:
Վարդան Օսկանյանը 1994-2008թթ. եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա նախարար. ակնհայտորեն ազդեցիկ պաշտոն, երկրի բարձրագույն ղեկավարության անդամ:
Նկատառում.
1. ԲՀԿ թեկնածուն այս մասին խոսում է այն ժամանակ, երբ Երևանի արտաքին լուսավորությունը բացարձակ աղերս չունի 1994, 2004, անգամ 2008 թվականի՝ Երևանի փողոցների արտաքին լուսավորության հետ,
2. Երևանում, ի տարբերություն 1994, 2004 և անգամ 2008թթ. հատուկենտ բակեր կան, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա չէ.
3. Ճարտարապետական տեսք. հարկավոր է մտաբերել, թե երբ էին տրվում այնպիսի շինթույլտվություններ, որոնք տեղ-տեղ խաթարեցին Երևանի արտաքին տեսքը, ի դեպ դրանցից մեկում էլ գտնվում է Սիվիլնեթի գրասենյակը:
Ըստ որոշ լրատվական աղբյուրների՝ ԲՀԿ թեկնածուն 2012 թվականին Երևանում հիմնական բնակության հասցե չի ունեցել, կարելի է ենթադրել, որ չեն կատարվել նաև կոմունալ վճարումներ, որի պարագայում մաքուր շքամուտք, բարվոք վերելակ կամ աղբահանություն պահանջելը, մեղմ ասած, պարկեշտ չէ: