Մարդիկ կորցրել են իրենց հրաշալի հայրենիքի և իրենք իրենց հանդեպ հարգանքի զգացմունքը


09:53 , 1 նոյեմբեր, 2017

Լիովին հասկանալի է այս դիմակահանդեսի հետ կապված «տոնը» Ամերիկայում, քանզի այնտեղ ազգային ավանդույթներ չկան, այնտեղ կա միայն դեմոկրատիա, որն այնքան է լրբացել, որ վերջերս մինչ այսօր «երկրի հայր» համարվող Ջորջ Վաշինգտոնի հուշատախտակը հանեցին մի եկեղեցու պատից․․․ Բայց նշել նման անհեթեթությունը մեր հայրենիքում, որն այնքան հարուստ է իր ազգային ավանդույթներով, ընդամենը խոսում է այն մասին, որ մարդիկ իսկապես կորցրել են ինչ-որ շատ թանկագին բան, թանկագին ու հարազատ, որի մասին, այնուամենայնիվ, չեն էլ կռահում․․․ Մարդիկ կորցրել են իրենց հրաշալի հայրենիքի և իրենք իրենց հանդեպ հարգանքի զգացմունքը, և դրա հետևանքներն ակնառու են․․․