Վաղուց ժամանակն է, որ դեսպանների թեկնածուները մինչև նշանակվելը հանդես գան ԱԺ-ում


01:48 , 1 նոյեմբեր, 2017
Արդեն վաղուց ժամանակն է, որ դեսպանների թեկնածուները մինչեւ նշանակվելը հանդես գան գոնե ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, պատասխանեն պատգամավորների հարցերին։ Ու դա լինի ԶԼՄ-ների լուսաբանման համար հասանելի, հրապարակային, բաց ռեժիմով ու առցանց ՈՒՂԻՂ հեռարձակմամբ։ Սա պետք է ամրագրվի օրենքով!։