ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ:
Նույն թաղամասի մեկ այլ շենքից քիչ հետո հնչել է նույն բովանդակությամբ ահազանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 55 մ ճաղավանդակ: