Անմահության հասնելը միշտ էլ եղել է մարդկության մեծ մասի գաղտնի երազանքը: Եղել են մարդիկ, որոնք տարբեր եղանակներ են գործի դրել դրան հասնելու համար:
Ցին Շի Հուանդին միացյալ Չինաստանի առաջին կառավարիչն է եղել և առաջինը, ում կայսր են կոչել: Նրա կառավարման ընթացքում շարել են Չինական մեծ պատը, կառուցել են հայտնի Տերակոտե բանակը և ճանապարհային ազգային համակարգը: Ամեն կերպ փորձելով անմահության գաղտնիքը գտնել՝ նա անմահության էլիքսիրը գտնելու համար մի քանի նավեր է ուղարկել դեռևս անհայտ, առեղծվածային Պենլայ կղզի: Սակայն չկարողանալով սպասել իր աշխատողների վերադարձին՝ Ցին Շի Հուանդին ինքն իրեն սպանեց այդ ժամանակ նորաձև «անմահության դեղահաբերով», որոնց բաղադրության մեջ սնդիկ էր մտնում:
Չենք կարող չհիշատակել կոմս Սեն-Ժերմենին: Ոչ ոք չգիտի, թե կոնկրետ երբ է ծնվել այս տարօրինակ ֆրանսիացի ազնվականը: Կոսը շատ հարուստ էր, տիրապետում էր եվրոպական բոլոր և արաբական երեք լեզուների, փիլիսոփայություն էր ուսումնասիրում և գրեթե երբեք չէր քնում: Նա արժանանում էր արքայի շնորհներին և իրավունք ուներ ալքիմիական անթիվ փորձեր կատարելու: 1784 թ. կոմսը կեղծեց իր մահը և անհետացավ: Այն, որ դա «բեմականացում էր», պնդում են մի շարք վկաներ, ովքեր տեսել են, թե ինչպես է մահից մեկ շաբաթ անց Սեն-Ժերմենը իր սեփական նավի մեջ սանդուղքներով բարձրացել:
Այս ռուս գիտնականը սոցիալիզմի ամենախոշոր գաղափարախոսներից էր: Նա մտերմություն էր անում Լենինի հետ, հիմնել էր արյան փոխներարկման սեփական ինստիտուտ և դեռ 1912 թվականից կանխատեսում էր, որ կիբեռնետիկան առաջխաղացում է ապրելու: Բոգդանովը հորինել և մշակել էր արյան փոխներարկման միջոցով երիտասարդանալու մեթոդ, որը դրական էր ընդունվել հեղափոխական Ռուսաստանի բնակչության կողմից: Գիտնականը փորձերն ինքն իր վրա էր կատարում և մահացել է 11-րդ փոխներարկման ժամանակ օրգանիզմի՝ արյունը չընդունելու պատճառով:
Մագնուսը համարվում է գերմանացի ամենամեծ փիլիսոփաներից և միջնադարի խոշորագույն աստվածաբաններից մեկը: Նա, անշուշտ, աշխատել է նաև որպես ալքիմիկոս, քանի որ այդ ժամանակների բոլոր կրթված մարդիկ հետաքրքրվում էին այդ գիտությամբ: Ալբերտ Մագնուսն ապրել է 80 տարի, որը 1200-ական թվականների համար իսկական ռեկորդ էր: Բացի այդ՝ ըստ լեգենդի՝ Ալբերտն առաջին ալքիմիկոսն է եղել, ում հաջողվել է այլ նյութերից ոսկի ստանալ: Այնուհետև նա բացել է փիլիսոփայական քարը և փոխանցել այն իր աշակերտ Ֆոմ Ակվինսկիին:
Ամենահայտնի գիտնականներից մեկն ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ գիտությունը հեշտությամբ փոխազդում էր կախարդանքի և ալքիմիայի հետ: Իր կյանքի երկրորդ մասը ֆիզիկոսը նվիրել է կյանքի էլիքսիրը և փիլիսոփայական քարը գտնելուն: Ամենատարօրինակն այն է, որ մի պայծառ օր Իսահակ Նյուտոնը անձամբ հրկիզեց իր արհեստանոցը և արգելեց մարել հրդեհը: Ասում են, որ գիտնականը վերջապես հայտնաբերել էր բոլոր անհրաժեշտ նյութերը, սակայն դրանք համարել է մարդկության համար չափազանց վտանգավոր: