Չինուհու քթի մեջ ատամ է աճել


00:39 , 1 նոյեմբեր, 2017

«Չինացի բժիշկները հեռացրել են կնոջ քթի մեջ աճած ատամը»,- հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ կինը երկար տարիներ գանգատվել է քթի արյունահոսությունից։ Նա կարծել է, թե քրոնիկ ռինիտ ունի, սակայն պատճառն այլ է եղել, որը պարզել են Հունան նահանգի պետական հիվանդանոցի մասնագետները։

Ռենտգենային պատկերը ցույց է տվել, որ կնոջ աջ քթանցքում օտար մարմին կա։ Բժիշկները կարծել են, թե այնտեղ քար է հայտնվել, և որոշել են հեռացնել այն։ Վիրահատության ժամանակ պարզվել է, որ հիվանդի քթի մեջ ատամ է աճել։

Այժմ կինն իրեն լավ է զգում, արյունահոսությունը դադարել է։ Ստոմատոլոգները հայտնում են, որ ատամներ կարող են աճել ոչ միայն բերանի խոռոչում։ Քթում դրանց հայտնելու դեպքերը խիստ հազվագյուտ են։