Տաջիկստանում արգելել են կալյան ծխե


03:50 , 31 հոկտեմբեր, 2017

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից «Ծխախոտային ապրանքների օգտագործան սահմանափակման մասին» օրենքի ընդունումից հետո երկրում արգելվել է կալյան ծխելը: Այս մասին հայտնում է Sputnik-Տաջիկստանը:

Փաստաթուղթն արգելում է ծխախոտ և կալյան ծխել շենքերի ներսում՝ բարերում, սրճարաններում, ռեստորաններում: Ծխախոտի փաթեթների վրա պետք է դրա օգտագործման վնասի մասին նախազգուշացում լինի:

Նոր օրենքն արգելում է ծխախոտի հատով վաճառքը. այսուհետ վաճառվող տուփում պետք է առնվազն 20 ծխախոտ լինի:

Տարածքները, որտեղ կարելի է ծխել, զգալիորեն նվազել են: Արգելքը կգործի վարչական շենքերում, ձեռնարկությունների աշխատասենյակներում, բնակելի տների շքամուտքերում, վերելակներում, ստորգետնյա անցումներում, օդանավակայաններում, կայարաններում, հանգստավայրերում, հանրակացարաններում, հանրային տրանսպորտում: