Սամվել Բալասանյանը Մաշա Մնջոյանին դուխ է տվել ու փող


11:35 , 17 ապրիլ, 2013

Սամվել Բալասանյանը Մաշա Մնջոյանին

Երեկ Գյումրիի ավագանու նիստի ժամանակ մեծ թվով հարցեր են քննարկվել: Սակայն նիստն ինչ-որ պահի  ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել «Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է: 

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է՝ հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: «Ե՞րբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք»,- ասել է երգի սիրահար քաղաքապետը: