1992-ին Հայաստանի քրեական պատկերից մի հատված


13:09 , 30 հոկտեմբեր, 2017

«Այսօր հետախուզման մեջ է գտնվում 698 մարդ, նրանցից 90-ը փախել է գաղութներից եւ ազատ-համարձակ շրջում է, մտնում հասարակության մեջ, բայց մարդիկ այդ պոտենցիալ հանցագործների մասին մեզ որեւէ տեղեկություն հաղորդել զլանում են։ Ահա այսպես է ստեղծվում անպատժելիության մթնոլորտը։ Եվ մանավանդ, այսպես ասած, «գործարար» երիտասարդության մեջ նորից արթնացել է «գողական ռոմանտիկան»։ Սեղանիկների հետեւում կանգնած «տղերքի» մեծամասնությունն այդ ռոմանտիկայի մեջ է»։

ՀՀ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության պետ, միլիցիայի գնդապետ Գեորգի Ադամյան

«Երկիր», 22 օգոստոսի 1992թ.