Մասուդ Բարզանին քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից նոյեմբերի մեկից


19:26 , 29 հոկտեմբեր, 2017
Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին այսօր քրդական խորհրդարանին հղած նամակում ասել է.
«Ես մերժում եմ իմ նախագահության ժամկետի երկարաձգումը, ինչպես նաև հրաժարվում եմ նոյեմբերի մեկից մնալ երկրի նախագահի պաշտոնում, ես կմնամ որպես երկրիս նվիրյալ»:
Մասուդ Բարզանին մնում է քաղաքականության մեջ և զբաղեցնելու է բարձրագույն քաղաքական խորհուրդի նախագահ, սրա մասին հայտնել է Բարզանիի օգնական Հեմին Հավրամին: