Պարսիկները մեր խեղճ ու կրակ մարմնավաճառների նկատմամբ առատաձեռն չեն


11:36 , 5 ապրիլ, 2012

- Եղել ե՞ս պարսիկների հետ 
Վերոնշյալ հարցի պատասխանը գտնելու և “պարսկական շիլաշփոթը պարզելու համար”, մի քանի օր է պահանջվել Շանթ հեռուստաալիքի, ապրիլմեկյան “Կիրկնօրյա հորիզոն” հաղորդման լրագրող` Սանվել Քեշիշյանից:
Ընթացում, իհարկե, նա ավելին պարզեց. Օրինակ այն, որ փողի հարցով, պարսիկները մեր խեղճ ու կրակ մարմնավաճառների նկատմամբ առատաձեռն չեն : Հաղորդման հերոսուհին հայտարարեց ի լուր ողջ հայության.
- Փողի հարցով, պարսիկները առատաձեռն չեն:
Սանվելը, հաջորդ գիշեր պարզեց ավելին. թե օրական կամ շաբաթական քանի պարսիկ է այցելել հերոսուհուն և նրանցից քանիսն են առատաձեռն եղել ու քանիսի հետ է հաճելի եղել կամ տհաճ:
Իր պրպտումների ընթացքում, Շանթի լրագրողին բախտ վիճակվեց նաև հանդիպելու հայրենասեր մարմնավաճառների: Օրինակ, նա հանդիպեց մի մարմնավաճառի, որը հպարտությամբ հայտարարեց, որ զզվում է պարսիկներից ու սպասարկում է բացառապես հայ տղամարդկանց:
Ավելին ասեմ. մարմնավաճառներից մեկը, նույնիսկ մեկ միլիարդի դիմաց, պատրաստ չէ սպասարկել որևէ պարսիկի: Իհարկե, լրագրողը մոռացավ պարզել մեկ միլիարդ դոլարի մասին է խոսքը, թե դրամի:
Ու հետո մենք դժգոհում ենք մեր լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից ու հայրենասիրության բացակայությունից:
Սանվել Քեշիշյանը գրանցեց նաև մի կարևոր փաստ. “Աղջիկները իրենք են գնում` գտնելու պարսիկներին ու մասնագիտությունից ելնելով, նույնիսկ պարսկերեն են սովորում”:
Վերջում, Սանվելը այդքանով չբավարարվեց, ու որոշեց նաև պարզել, որ պարսկահայ լինելը, օգնում է մարմնավաճառության գործին: Մեջբերում եմ տեսանյութի երկխոսությունը` բառ առ բառ
Սամվել -Էս կոնկրետ պարսիկների համար գործ եք անում հա?
Մարմնավաճառ- Չէ, ցավդ տանեմ, գործ չենք անում: Դե պապս, տատս Պարսկաստանից են եղել
Սամվել- Հա բայց դա ամեն դեպքում գործինելա օգնում չէ ? 
Թող այս մասին դատեն հենց իրենք` իրանահայերը:
Վերջում, հաղորդավար Արամ Աբրահամյանը, թերևս վատ զգալով, հայտարարեց, թե իբր ի հակադրություն այս տեսանյութի, հարևան երկրից եկած տուրիստներին, կարելի է հանդիպել նաև ազգային պատկերասրահում և սիմֆոնիկ երաժշտության համերգներին, ավելացնելով որ պետք է մեր իրական արժեքներով հետաքրքիր լինենք ուրիշների համար: 
Իսկ ի պատասխան, ես կասեի. “Պարոն Աբրահամյան, Ձեր լրագրողը, մի քանի գիշեր քրտնաջան աշխատանքի արդյունքում փորձեց մեզ ավելի հետաքրքիր ցույց տալ աշխարհին: Չէ, որ ըստ ձեզ ու ձեր կիրկնօրյա հաղորդման՝ հարևան երկրից գալիս են Հայաստան, ոչ թե իրական արժեքների համար, “այլ որովհետև, մեզ մոտ օրինական դաշտում գործում են գիշերային ակումբները և ոգելից խմիչքը անվճար է, կարելի է գլխաշոր չօգտագործել, առանց վախենալու` մտրակի հարված ստանալուց”: