Azzam. ամենամեծ զբոսանավն աշխարհում


09:31 , 17 ապրիլ, 2013

Գերմանական Lussern ընկերությունը թողարկել է ամենամեծ զբոսանավն աշխարհում՝ այն անվանելով Azzam: Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:
Զբոսանավի երկարությունը 180 մ է:
Ընկերությունը չի հայտնել, թե ով է զբոսանավի սեփականատերը, սակայն աղբյուրները նշում են, որ հնարավոր սեփականատերը Աբու Դաբիում բնակվող մի ընտանիք է:

Բացի այն, որ զբոսանավն ամենամեծն է, այն նաև ամենաարագընթացն է:

Շարժիչի հզորությունը 94 հազար ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 30 հանգույց է:

Զբոսանավի կահավորմամբ զբաղվում է ֆրանսիացի դիզայներ Քրիսթոֆ Լեոնին: Հայտնի է նաև, որ զբոսանավի ամենամեծ սրահն ունի 30 մx20 մ մակերես: Դրանով հանդերձ՝ այնտեղ չկան տարածությունը կիսող սյուներ: