Ինչո՞ւ են վայնասուն բարձրացրել Տեր-Պետրոսյանի կողմից` բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն եզրն օգտագործելու առթիվ


09:34 , 17 ապրիլ, 2013

Ես չեմ հասկանում, թե ոմանք ինչու են վայնասուն բարձրացրել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից` բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն եզրն օգտագործելու առթիվ: Հայաստանն այսօր իրեն հռչակել է կապիտալիստական երկիր, որի գլխավոր հենարանը բուրժուազիան է (ես նկատի ունեմ բուրժուազիայի դասական օրինակը, ոչ թե մեր փող թռցնող իբր օլիգարխներին ), այսինքն` սոցիալ-դեմոկրատիան: ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, այլ երկրներ ընթանում են սոցիալ-դեմոկրատիայի գաղափարաբանությամբ.... 1918-ին ստեղծված Հայաստանի առաջին Հանրապետությունը ևս բուրժուա-դեմոկրատական էր... Հետևաբար, աղմուկն ինչի" համար է: Գոնե սեփական տգիտության խեցու դռները չբացեն և ցույց չտան իրենց մտքի մեղկությունը...