Սառը լոգանքն օգնում է ավելի հազվադեպ բժշկի դիմել, բայց չի փրկում հիվանդություններից


09:46 , 28 հոկտեմբեր, 2017

«Ամստերդամի Բժշկական ակադեմիայի հետազոտողները հաստատել են բժիշկների վաղուց արված եզրակացությունն առողջարար պրոցեդուրաների վերաբերյալ՝ սառը լոգանքն իսկապես լավ է ազդում մարդկանց առողջության և արդյունավետության վրա»,- հայտնում է Daily Mail-ը: Ըստ գիտնականների՝ այդ պրոցեդուրան արդյունավետ է միայն, եթե մարդն առողջ է:

Հետազոտությունը, որի շրջանակներում բժիշկներն ուսումնասիրել են 3000 մարդու առողջությունը և վիճակը, ցույց է տվել, որ ջրային պրոցեդուրաներն իմունիտետի վրա դրական ազդեցություն գործնականում չեն ունենում. օրգանիզմի ընդհանուր վիճակը զգալիորեն լավանում է միայն մեկ երրորդով:

Գիտնականները նաև նշել են, որ առավոտյան հակադիր լոգանքն օրգանիզմի վրա ազդեցությամբ կարելի է համեմատել մեկ բաժակ սուրճ խմելու հետ: